Այսօր` փետրվարի 2-ի Ժամը 11.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Լուսաշող-Լանջառ, Ախպրաձոր-Մակենիս, Վարդենիս-Սոտք, Սոտք-Ազատ, Վարդենիս-Շատվան, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի է Գյումրի-Երեւան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը:
Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:



























