Փետրվարի 1-ից լրատվամիջոցներով լայնամասշտաբ քարոզչական արշավ է սկսվելու` պետական ծառայությունների որակի եւ կատարված փոփոխությունների մասին հանրությանն իրազեկելու նպատակով: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին, կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` խոսք 18 գերատեսչությունների գործունեության հրապարակայնության ապահովման մասին է: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:
Վարչապետը հորդորեց բոլոր քաղաքացիներին` պետական մարմինների հետ խնդիրներ ունենալու դեպքում զանգահարել համապատասխան թեժ գծերով:




























