Նախընտրական շրջանում դիրքային պայքար է գնում եւ կուսակցություններն իրենց դիրքերն են ամրապնդում: Այս մասին, այսօր` փետրվարի 2-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, հավելելով, որ այս ընթացքում ավելի շատ երկրոդային հարցերի վրա ենք շեղվում:

«<Սա լրատվամիջոցներին է վերաբերում, թե ցուցակում ով որ տեղում  կլինի, ով ում հետ հանդիպեց, ինչ ասաց եւ այն: Դա էլ է նորմալ այս վիճակում: Ժողովրդական լեզվով ասած մունտիլովկաներով  են զբաղվում»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա ընտրություններից սպասելիքների մասին,  Արզումանյանը նշեց, որ շատ հետաքրքիր փուլ ենք մտնում եւ սպառել ենք բիրտ ընտրություններ կազմակերպելու, ընտրությունները կեղծելու լիմիտը: «Չեմ ասում, որ կեղծիքների փորձ չի լինելու, չեմ ասում, որ իշխանությունը չի անելու ամեն ինչ, որ վերարտադրվի: Սակայն աշխարհը զարգանում է եւ այսօր դա ավելի բարդ է, քան մի քանի տարի առաջ: Մենք էլ մեր ուժերի սահմաններում պետք է փորձենք սահմանափակել այդ կեղծիքների հնարվորություննները եւ փորձենք լավագույնս ներկայանալ ընտրություններին»,- ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը: