Հարգելիներս, այս չքնաղ հացենիները ՀՈԱԿ-ի վաստակաշատ մասնագետները օրերս հատեցին։ Ո՞ր իրավական ակտով են հատվել ծառերը, մենք պետության մեջ ենք, թե՞ կամայականների լծի տակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաև լուսանկարներ է տեղադրել։
Նա, մասնավորապես, նշել է. «Հատուկ տեղադրում եմ էջիս վիդեոյի ֆոտո կադրերը, ոչ մի վնասվածք այս ծառերը չունեն, փաստ է, որ առողջ և ամուր բույսեր էին, հատման որոշումը՝ հանցանք։ Մեկ պարզ բան չեն հասկանում, որ նույնիսկ փոխարինող նորատունկերին պաշտպանել է պետք և հասուն ծառերը և ջուրն էին արմատներով մակերես բարձրացնելու և արևից ստվերացնեին…
Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը՝ պահանջված հիգիենիկ ցուցանիշից 5 անգամ հիգիենիկ նորմատիվից պակաս է։ Բնակչությունը թթվածնաքաղցի և թունավորման ռիսկի մեջ է, սա շատ լուրջ հետևանքներ ունի։ Այս սուզանավում բոլորս ենք։



























