Մոտ մեկ ժամ զրուցեցինք ԱՄՆ փոխնախագահ Վենսի և ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք քննարկեցինք պատերազմը դադարեցնելու՝ ամերիկյան առաջարկի բազմաթիվ մանրամասներ և ձգտում ենք առաջխաղացման ուղին դարձնել արժանապատիվ և իսկապես արդյունավետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։

Շնորհակալ եմ ուշադրության և մեզ ու մեր գործընկերների հետ աշխատելու պատրաստակամության համար։ Պայմանավորվեցինք, որ խորհրդատվական մակարդակով կաշխատենք Ամերիկայի և Եվրոպայի հետ՝ խաղաղության ուղին իսկապես կենսունակ դարձնելու համար։

Ուկրաինան միշտ հարգել և շարունակում է հարգել նախագահ Թրամփի՝ արյունահեղությունը դադարեցնելու ցանկությունը, և մենք ողջունում ենք յուրաքանչյուր իրատեսական առաջարկ։ Պայմանավորվեցինք մնալ մշտական ​​կապի մեջ, և մեր թիմերը պատրաստ են աշխատելու 24/7 ռեժիմով»,- նշել է Զելենսկին։