Ես խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինացիներն աշխարհում ամենաշատն են ցանկանում այս պատերազմի ավարտը, սպանությունների ավարտը և արժանապատիվ խաղաղություն: Մենք քննարկեցինք գոյություն ունեցող դիվանագիտական հնարավորությունները և ամերիկյան կողմի առաջարկած ծրագիրը: Պատրաստ ենք արագ և կառուցողական աշխատելու, որպեսզի այն գործի: Մենք համակարգում ենք համատեղ քայլերը: Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- նշել է Զելենսկին։





























