Զրուցել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես խոսել եմ ամերիկյան կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկների և Եվրոպայում ու ԱՄՆ-ում գործընկերների հետ շփումների մասին։
Մենք բոլորս գնահատում ենք Ամերիկայի և նախագահ Թրամփի ցանկությունը՝ դադարեցնելու այս պատերազմը և սերտորեն համագործակցում ենք՝ ապահովելու համար ընդհանուր, համաձայնեցված ծրագիր։
Առաջիկա օրերին արդեն նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազանգեր։ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի թիմերը միասին կաշխատեն։ Շնորհակալություն աջակցության և համակարգված և կառուցողական ձևով աշխատելու պատրաստակամության համար»,- նշել է Զելենսկին։





























