Ուկրաինային աջակցող «ցանկացողների կոալիցիայի» երկրների ղեկավարները երեքշաբթի օրը տեսաժողով կանցկացնեն՝  խաղաղ բանակցությունները քննարկելու համար, հայտնում է Reuters-ը։

«Ուկրաինայի խաղաղության առաջարկների շուրջ դեռ մեծ աշխատանք կա անելու», — լրագրողներին է ասել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Բրյուսելում կայացած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում։

«Մեր կողմից շարունակվում է վնասի փոխհատուցման վարկի տրամադրման աշխատանքը, և դա դառնում է ավելի ու ավելի արդիական», — հավելել է նա։