Համբուրգի շրջանային դատարանն արմատական բնապահպանական շարժման՝ Letzte Generation («Վերջին սերունդ») անդամներին պարտավորեցրել է Lufthansa-ին ավելի քան 400 հազար եվրո փոխհատուցում վճարել, գրում է *Bild* պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 13-ին, երբ տասը ակտիվիստներ մտել են Համբուրգի օդանավակայան, ինչի հետևանքով այն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։ Այդ օրը Lufthansa-ն չեղարկել է 57 չվերթ, և առնվազն 8500 ուղևոր ստիպված է եղել փոխել իրենց ուղևորության ծրագրերը։
Ընդհանուր փոխհատուցման գումարը կազմում է 403 հազար 138 եվրո։ Փոխհատուցումը չվճարելը կարող է հանգեցնել մինչև երկու տարվա ազատազրկման։ Բացի դրանից, նրանք ստիպված կլինեն հոգալ դատական ծախսերը՝ մոտավորապես 700 հազար 000 եվրո։
Bild-ը նշում է, որ դա Գերմանիայում առաջին դեպքն է, երբ դատարանը բնապահպան ակտիվիստներին պարտավորեցրել է այդքան մեծ փոխհատուցում վճարել։ Նախկինում նման գործողությունները սահմանափակվում էին փոքր տուգանքներով։ Համբուրգի դատարանի որոշումը կարող է նոր դատական հայցեր առաջացնել շարժման դեմ։





























