Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն ուղիղ բանակցություններ են վարում Աբու Դաբիում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պորտալի տվյալներով՝ ամերիկացի դիվանագետների հետ Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի նախագծի վերաբերյալ նախնական համաձայնությունից հետո ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ։
Ըստ Axios-ի աղբյուրների՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը ներկա պահին Աբու Դաբիում է և մասնակցում է ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական կողմերի հետ բանակցություններին։
Ըստ պորտալի՝ Աբու Դաբիում անցկացվելիք բանակցություններում, ենթադրաբար, գլխավորում են երկու երկրների ռազմական հետախուզության ծառայությունների ղեկավարները։
Նշվում է, որ ռազմական հետախուզության ղեկավարները սկզբում պետք է հանդիպեին այլ թեմայով, սակայն ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի Աբու Դաբի կատարած այցը փոխել է սկզբնական ծրագիրը։
Ռուսական պատվիրակության հնարավոր ղեկավար է նշվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, իսկ Ուկրաինայից՝ Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։





























