Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Милицейская волна» ռադիոկայանի եթերում պատմել է, թե ինչն է մարդուն իսկապես երջանիկ դարձնում: Ըստ նրա՝ երջանկությունը կապված է սիրելու և այդ սերն ուրիշներին պարգևելու ունակության հետ։

«Սերը... որպես հոգեվիճակ, երբ հասկանում ես, որ կարող ես այն պարգևել շատ ավելի շատ, քան սպառում ես»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է նա։

Նա ընդգծել է նաև, որ անձնական կյանքում «մտրակի և քաղցրաբլիթի» սկզբունքին չի դիմում, թեև այդ կարծրատիպը հաճախ օգտագործվում է դիվանագիտության մեջ: Ըստ Զախարովայի՝ նման արտահայտություններն օգտագործվում են որոշակի խնդրի լուծմանը հանգեցնելու կոչված մի շարք միջոցառումների նկարագրման համար, բայց ինքն անձամբ այլ մոտեցումներ է նախընտրում։  

«Իմ կյանքում, անկեղծ ասած, ես տարբեր եղանակներ եմ կիրառում»,- ընդգծել է Մարիա Զախարովան։