ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէր լինի մի քանի կիլոգրամ նիհարելուն, սակայն չի ծրագրում դա անել տոների ընթացքում, գրում է РИА Новости-ն։
«Ես կցանկանայի մի քանի կիլոգրամ նիհարել։ Բայց անպայման ոչ Գոհաբանության օրը։ Սեղանին հնդկահավ է լինելու»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։
Ըստ ԱՄՆ նախագահների համար անցկացված իր վերջին ամենամյա առողջական ստուգման՝ Թրամփը կշռում է 107 կիլոգրամ և ունի 190 սանտիմետր հասակ։ Քաղաքական գործիչը չի թաքցրել իր սերը արագ սննդի, դրանց թվում՝ բուրգերների, կարտոֆիլի ֆրիի և գազավորված ըմպելիքների նկատմամբ։
Այս տարի ԱՄՆ-ում Գոհբանության օրը կնշվի նոյեմբերի 27-ին։
Մեկ օր առաջ հայտարարվեց, որ ամերիկացիները, ավանդույթի համաձայն, նախագահից ներում շնորհելու համար ընտրել են երկու հնդկահավի՝ Գոբլին և Ուոդլին (Gobble и Waddle)։ Թռչունները մեծացվել են Հյուսիսային Կարոլինայի Նահունտայում և արարողությունից առաջ ժամանակ են անցկացրել Willard InterContinental հյուրանոցում։ Ներումից հետո հնդկահավերը կհանձնվեն Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի թռչնաբուծության գիտական կենտրոնի խնամքին։





























