ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած համաձայնագրի՝ անկախ խաղաղության ծրագրի կոնկրետ մանրամասներից, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան պաշտոնյաներն ընդգծում են, որ Թրամփը «կարմիր գծեր» չունի. գլխավորն այն է, որ Մոսկվան և Կիևը կարողանան համաձայնության գալ և դադարեցնել հակամարտությունը։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թրամփը պատրաստ է աջակցել ցանկացած համաձայնագրի, որի շուրջ կողմերը կարող են արագ լեզու գտնել։
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի մշակման մասին, սակայն դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվել, քանի որ փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են։





























