Ռուսաստանի ներկայացուցիչ, 31-ամյա Վիկտորյա Ռադոչինսկայան նվաճել է «Միսիս աշխարհ-2009» տիտղոսը: Հեղինակավոր միջազգային մրցույթն անցկացվել է վիետնամական Վունգ Թաո քաղաքում: Որպես մրցանակ հաղթողը ստացել է սպիտակ ոսկուց թագ՝ զարդարված 63 ռուբիններով: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար ԱՄՆ-ի եւ Վիետնամի ներկայացուցիչները:
Այս տարի աշխարհում ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ թագի համար պայքարում էին 78 կին՝ աշխարհի 77 երկրներից (Վիետնամը, որպես կազմակերպիչ, երկու հոգու էր ներկայացրել), 19-ից 44 տարեկան: Ռադոչինսկայայից բացի՝ եզրափակիչ էր անցել նաեւ պրոֆեսիոնալ մի մոդել ԱՄՆ-ից, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
«Միսիս աշխարհ» մրցույթն ի հայտ է եկել 1985թ. եւ կազմակերպվում է ամեն տարի (բացի 1990-95, 1997-1999 եւ 2004 թվականներից, երբ մրցույթը տարբեր պատճառներով չի անցկացվել): Անցած տարի տիտղոսը նվաճել է ուկրաինուհի Նատալյա Շմարենկովան, նշում է «Գոլոս Ռոսսիի»-ն:




























