Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ երեքի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ բավարար: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Կազմակերպվել է նրանցից 3-ի տեղափումը երևանյան ԲԿ-ներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, ինչի հետեւանքով զոհվել է մեկ փրկարար եւ կա 4 վիրավոր։

Տավուշի մարզում այսօր վթարից փրկարար է զոհվել՝ ըստ ՆԳՆ-ի ծառայողական պարտականությունները կատարելիս:

Վթարի հանգամանքների մասին նախարարությունը դեռեւս մանրամասներ չի հաղորդել։

Հիշեցնենք, որ 5-րդ օրն է՝ Հայաստանի տարբեր հատվածներում լայնամասշտաբ հրդեհներ են, երեկվանից իրավիճակը սրվել է Տավուշի մարզում։