Արևմուտքը երկար ժամանակ հավատում էր, որ Ասադի անկմամբ կամ Ջոլանիի նման թույլ անցումային գործչի Դամասկոս ժամանմամբ, Իրանի ազդեցությունը Սիրիայում կվերանա, գրում է «Իրանցի լրագրողի օրագիր» կայքի թելեգրամյան ալիքը։

Ալիքի տվյալներով՝ Middle East Forum (ամենահակաիրանական կառույցներից մեկը ԱՄՆ-ում) սեպտեմբերյան զեկույցը ցույց է տվել հակառակը. Իրանը Սիրիայում ստեղծել է ռազմական և սոցիալական ենթակառուցվածք, որը նախատեսված է ցանկացած քաղաքական սցենարի դիմակայելու համար։

Ալիքը զեկույցից մի քանի մեջբերումներ է արել և մեկնաբանել դրանք։

Ահա առաջին մեջբերումը. «Նախագիծը համապարփակ է։ Դրա նպատակն է ապահովել Իրանի մշտական ​​ռազմական կարողությունները՝ անկախ սիրիական պետության ապագայից»։

Այնուհետև՝ մեկնաբանությունը. «Իրանը երբեք իր ներկայությունը չի կապել Ասադի ճակատագրի հետ: Ջոլանին՝ թույլ, ժամանակավոր և օրինակարգությունից զուրկ գործիչը, ընդունակ չէ ոչնչացնել այդ ցանցը: Որովհետև այն չի պատկանում սիրիական պետությանը: Այն պատկանում է դիմադրության առանցքին:

Մեջբերում. «Պրոկսի ուժերի պահեստային համալիրները և հրամանատարական համակարգը օժված են ցանկացած պետական ​​իշխանությունից անկախ գործելու հնարավորությամբ»:

Մեկնաբանություն. «Այլ կերպ ասած, Իրանի ներկայությունը Սիրիայում քաղաքականություն չէ: Դա կառուցվածք է: Բացի դրանից, փաստաթուղթը մանրամասն նկարագրում է՝ ինչպես է Իրանը Սիրիան վերածել «առաջադեմ գործողությունների գոտու՝ ստորգետնյա զինանոցներով, հակաօդային պաշտպանության համակարգերով և տնտեսական կապերով»:

Մեջբերում. «Այդ ենթակառուցվածքը խորապես արմատավորված է սիրիական հողում և հասարակությունում, և ոչ մի նոր կառավարություն չի կարողանա այն կազմաքանդել»:

«Իրանը և «Հըզբոլլահ»-ը սոսկ չեն պահպանում ներկայությունը Սիրիայում: Նրանք դարձել են Լևանտի նոր ռազմավարական լանդշաֆտի անբաժանելի մասը: Դա Շամում ապագա պատերազմի իրական քարտեզն է»,- գրում է թելեգրամյան ալիքը: