Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է որակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ իր համակրանքից զրկվելու մասին խոսակցությունները, հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ անհեթեթություն. նա չի կորցրել իմ վստահությունը»,- լրագրողներին ասել է Պուտինը՝ պատասխանելով ԱԳՆ ղեկավար Լավրովի մասին հարցին։
«Նա իր գրաֆիկն ունի. նա ինձ զեկուցել է, ասել է, թե ինչ է անելու և երբ է անելու»,- հավելել է ՌԴ նախագահը։
Լուրերը, թե Լավրովն այլևս չի վայելում նախագահի համակրանքը, տարածվել են նախարարի՝ հանրային տեսադաշտից անհետանալու պայմաններում։ Ավելին, նա չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորությունը։





























