Հինգշաբթի Թեհրանի Իմամ Հոսեյնի համալսարանի տարածքում տեղի են ունեցել լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցել են Իրանի «Բասիջ» ուժերի (կամավորների) տասնյակ հազարավոր անդամներ, հաղորդում է Mehr-ը։
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրը, Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին, «Սարալլահի» շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Նեջաթը և Թեհրանի «Բասիջ» ուժերի 10 հազար անդամ մասնակցել են Թեհրանի համալսարանում՝ Թեհրանի հյուսիս-արևելքում անցկացվող զորավարժություններին։



























