Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` փետրվարի 2-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի «Դարձ յարմատս» խորագրով համերգին:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համերգը նվիրված է եղել համույթի 10-ամյա հոբելյանին:




























