Այսօր` փետրվարի 2-ին, ժամը 18.53-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դերեկ գյուղի մոտակայքում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է հայտնվել հիվանդ երեխա տեղափոխող տրակտորը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.05-ին տեղի ուժերով տրակտորը դուրս է բերվել խցանումից եւ հետ վերադարձել Դերեկ գյուղ:




























