Վանուատու արշիպելագի շրջանում, այսօր` փետրվարի 3-ին, արձանագրվել է 7,1 մագնիտուդով երկրաշարժ:
ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը հայտնել է, որ ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Վանուատուի մայրաքաղաք Պորտ-Վիլայից 124 կմ դեպի արեւմուտք, 23 կմ խորության տակ: Երկրաշարժի էպիկենտրոնից 100 կմ շառավղով ցունամիի վտանգ կա:
Վանուատուի կղզիները մտնում են Կրակե օղակի մեջ, աշխարհում երկրաշարժերի շուրջ 90 տոկոսը հենց այստեղ է գրանցվում:
Հիշեցնենք, որ Կրակե օղակի կազմում է նաեւՊերուն, որտեղ հունվարի 30-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























