Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջեւ շփման գծում:
Օպերատիվ տվյալների համաձայն, հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից կրակ է բացել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ նոյեմբերի 20-21-ին հրադադարի խախտումներ են արձանագրվել հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս արեւելյան ուղղություններով: Զինվորական հերթապահություն անցկացնող ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել հակառակորդին:




























