Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում: Այսօր` փետրվարի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է մեկ մարդ, շուրջ 40-ը տարբեր աստիճանի վանսվածքներ են ստացել:

Դեպքը գրանցվել է Գույչժոու նահանգի Սանսույ գավառի շրջանում, արագընթաց մայրուղու վրա:

Մերկասառույցի պատճառով իրար են բախվել 22 մեքենաներ, որոնցից 8-ը մարդատար մեքենաներ են, 11-ն` ուղեւորատար ավտոբուսներ եւ 3-ը` բեռնատարներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: