Անբնական ցրտերը հասել են մինչեւ Ճապոնիա: Այսօր` փետրվարի 3-ին, ռեկորդային ցածր ճերմաստիճան է գրանցվել Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզուց մինչեւ հյուսիսային Հոնսյու կղզին: Ինչպես հաղորդել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը, ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Հոնսյուի կենտրոնում գտնվող Նագանո պրեֆեկտուրայի շրջաններից մեկում` մինչեւ 26 աստիճան ցուրտ:

Չի դադարում նաեւ ձյունը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը եւ հանգեցնում զոհերի: Հոնսյուի հյուսիսում գտնվող Աոմորի պրեֆեկտուրայում ձյան ծածկույթի հաստությունը անցել է 4,3 մետրից:

Եղանակային պայմաններով պայմանավորված տարբեր պատահարներից արդեն մահացել է շուրջ 50 մարդ: Ձյան մաքրման աշխատանքներին են ներգրավվել բանակային ստորաբաժանումները` ծանր տեխնիկայով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Միաժամանակ, թեեւ ռեկորդային ցրտերին ու ձյանը, Նագոյա քաղաքի կենտրոնում անսպասելիորեն ծաղկել է սակուրան, ինչը փակուղու առաջ է կանգնեցրել տեղի բուսաբաններին:

Քաղաքում ջերմաստիճանն առաջին անգամ այս ձմռանը իջել է -5 աստիճանից: