Airbus կորպորացիայի ինքնաթիռների խնդիրն առնչվել է նաեւ Հռոմի պապ Լեւոն XIV-ին, որն այս օրերին այցով գտնվում է Թուրքիայում, գրել է Daily Mail-ը։

Ընկերությունը խնդիր է հայտնաբերել ինքնաթիռի ծրագրային ապահովման հարցում եւ եկել է այն եզրահանգման, որ ինքնաթիռի բարձրության մասին տվյալները կարող էին խաթարվել պարբերական ինտենսիվ արեւային ճառագայթման պատճառով։

Տուժած աերոբուսների մեջ էր այն ինքնաթիռը, որը պետք է Հռոմի պապին Ստամբուլից, որտեղ նա կատարում է իր առաջին արտասահմանյան այցը, վաղը հասցներ Բեյրութ։

Վատիկանի ներկայացուցիչ Մաթեո Բրունին այսօր հայտնել է, որ ITA Airways ավիաընկերությունը Ստամբուլ է հասցրել անհրաժեշտ բաղադրիչը եւ դրա տեղադրման մասնագետին։

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լեւոն XIV պապը այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ։