Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին այնտեղ կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ: «Թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ում սատարում է Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը` գեներալ Մանվել Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների` գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստների: Որոշ տեղեկություններով` նույնիսկ կրակել են նրանց ոտքերի տակ»,-գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Ծեծկռտուք Արշալույս գյուղում` ընտրություններին ընդառաջ
Տեղադրություն




























