Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին չեղարկել է իր հանդիպումը Հունգարիայի վարչապետի հետ՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի պատճառով, X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչը։
Ըստ Պշիդաչի, Նավրոցկին հետևողականորեն հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դադարեցման իրական ուղիների որոնման օգտին։
«Իր քաղաքականության մեջ հիմնվելով նախագահ Լեխ Կաչինսկու ժառանգության վրա, որը շեշտում էր, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է համերաշխության գործողություններից, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի և դրա համատեքստի կապակցությամբ նախագահ Կարոլ Նավրոցկին որոշել է իր այցի ծրագիրը Հունգարիայում սահմանափակել բացառապես Վիշեգրադյան խմբի նախագահների գագաթնաժողովով՝ Օստշիգոմում։ Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի նախագահների հետ նա քննարկելու է Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հարցերը» , – նշել է Վարշավայի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այցելել էր Մոսկվա և բանակցություններ անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։





























