Հնդկաստանում ուղեւորատար գնացքի եւ բեռնատար ավտոմեքենայի բախման հետեւանքով զոհվել է 15 մարդ, 50-ը վնասվածքներ են ստացել:

Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ասամ նահանգի Գուվահաթի քաղաքի չկարգավորվող ճանապարհահատվածում: Բախման արդյունքում գնացքի յոթ վագոններ ռելսերից դուրս են եկել:

Հնդկական PТI գործակալության հաղորդմամբ` այժմ դեպքի վայրում փրկարարների խումբ է աշխատում: Տուժածներին հասցրել են Միզրա բնակավայրի մոտակա հիվանդանոց: Ծանր վիրավորներին տարհանել են նահանգի գիտաբժշկական կենտրոն: