Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը չցանկացավ մեկնաբանել հարցը, թե արդյոք կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ կաթողիկոսը պետք է հեռանա։
Հարցին՝ չի՞ ուզում մեկնաբանել, նա միայն կարճ ասաց՝ «ոչ» և մտավ սենյակ։
Նշենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկն էր նրանցից, որոնք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ եւ ստորագրել եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների հայտնի դիմումը։
Նշենք, որ ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր թեմական խորհրդի նիստ է հրավիրված, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ հարց է քննարկվելու:





























