Առաջիկա երեք օրերին հանրապետությունում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը էականորեն չի փոխվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` պահպանվելու է նույն ջերմային ֆոնը, ոչ մի տաքացում չի լինելու: Գագիկ Սուրենյանը նշեց, որ Հայաստանի լեռնային շրջաններում ցուրտ է, այնտեղ գիշերը հնարավոր է մինչեւ 23-25 աստիճան ցուրտ: Իսկ հովտային շրջաններում, օրինակ` Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում հնարավոր է` գիշերը մինչեւ 12-13 աստիճան ցուրտ: Բուք միայն բարձր լեռնանցքներում է հնարավոր, օրինակ` Սելիմում:
Նրա խոսքով` այս օրերին ամենացածր ջերմաստիճանը արձանագրվել է Շիրակի մարզում, իսկ համեմատաբար տաք է Սյունիքի հովիտներում: Երեւանում ես կդիտիվի առանց տեղումների եղանակ: Երեւանում փետրվարի 3-4-ին սպասվում է -3 -5 ջերմաստիճան, գիշերները` մինչև -13 աստիճան ցուրտ:



























