«Այս շաբաթը կարող է շրջադարձային լինել դիվանագիտական ջանքերի համար։ Մենք լսել ենք, որ երեկ Ամերիկայում տեղի ունեցած բանակցությունները դժվարին էին, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքների մասին, բայց ես խոսելու եմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի հետ»,— ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ Եվրամիության պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ։
Կալասը կրկին նշել է, որ իր կարծիքով Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, ուստի Ուկրաինան պետք է «հնարավորինս ուժեղ լինի, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն այս շատ դժվարին ժամանակներում»։





























