Փետրվարի 2-ին`ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայքում ձնաբքի հետեւանքով արգելափակվել են մոտ 20 ավտոմեքենա, առաջացել է խցանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ամասիայի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից ու շարունակել ընթացքը:
Նույն օրը` ձնաբքի հետեւանքով, Արագածոտնի մարզում` Թալին-Ակունք ավտոճանապարհին, արգելափակվել են մոտ 10 ավտոմեքենա, առաջացել է խցանում: Ձնաբքի հետեւանքով Շիրակի մարզում`Ամասիա-Ցողամարգ ավտոճա¬նապարհին արգելափակվել է եւս 2 մեքենա:
Ճանապարհների մաքրման արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից եւ շարունակել ընթացքը:



























