Սթիվ Ուիթքոֆը և Ռուստեմ Ումերովը «կրկին հանդիպում են հենց հիմա» Ֆլորիդայում, գրում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
«Դեռ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»,- ըստ УНИАН-ի՝ հավելել է գործակալության աղբյուրը։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Քեյր Սթարմերի հետ միասին, Ֆլորիդայում անցկացվող բանակցություններից հետո զրուցել եմ Ռուստեմ Ումերովի և Սթիվ Ուիթքոֆի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք պայմանավորվեցինք անձամբ քննարկել ավելի շատ մանրամասներ. թիմերը կհամաձայնեցնեն հնարավոր հետագա շփումների ժամանակացույցը»,- նշել է նա։





























