ԱՄՆ զինվորականները, համագործակցելով սիրիական ուժերի հետ, բազմաթիվ ավիահարվածների և ցամաքային պայթյունների միջոցով հայտնաբերել և ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զենքի պահեստներ Ռիֆ Դամասկ նահանգում: Գործողության մասին հայտել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM):
Համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 130 ականանետ և հրթիռ, մի քանի հարձակողական հրացաններ, գնդացիրներ, հակատանկային ականներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր: Զինվորականները միաժամանակ հայտնաբերել և ոչնչացրել են անօրինական թմրանյութեր:
«Այս հաջող գործողությունը երաշխավորում է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները երկարատև կլինեն, և խմբավորումը չի կարողանա վերսկսել կամ ահաբեկչական հարձակումներ արտահանել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Մենք կպահպանենք զգոնությունն ու կշարունակենք ագրեսիվորեն հետապնդել ԴԱԻՇ-ի մնացորդներին Սիրիայում»,- հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերը:





























