Նիդեռլանդները ևս 250 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային զենքի գնման համար, հաղորդում է Bild-ը։

Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտարարել է, որ դա կարվի ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակում։

«Մենք ամեն օր Ուկրաինայում ծանր ավիահարվածների ականատեսն ենք լինում։ Կարճաժամկետ հեռանկարում ուկրաինացիներին օգնելու միակ միջոցը ամերիկյան պաշարներից մարդասիրական օգնություն մատակարարելն է։ Հետևաբար, ես հայտարարում եմ, որ Նիդեռլանդները ևս 250 միլիոն եվրո կհատկացնի»,- Բրյուսելում ԵՄ գործընկերների հետ հանդիպումից առաջ ընդգծել է Բրեկելմանսը։