Մենք հիանալի քննարկում ունեցանք մեր եվրոպացի ընկերների հետ՝ հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս ձևաչափն իսկապես օգտակար է. Եվրոպայի զգալի մասը միասին է, և դա մեծապես օգնում է Եվրոպային պաշտպանել ընդհանուր շահերը։ Ուկրաինա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան, Իտալիա, Դանիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա, Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական խորհուրդ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։

Քննարկեցինք ուկրաինական պատվիրակության՝ Ֆլորիդայում ամերիկյան կողմի հետ բանակցությունների բովանդակությունը։ Մենք նախապատրաստում ենք հանդիպումներ Եվրոպայում։ Պատերազմը պետք է արժանապատվորեն ավարտվի։ Կարևոր է, որ առաջընթաց լինի անվտանգության երաշխիքների մշակման և մեր դիմադրողականության երկարաժամկետ հիմքի մշակման գործում՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար։ Մենք կշարունակենք համակարգել մեր գործողությունները։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- նշել է նա։