Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «ավարտել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը», գրում է Le Monde-ը։

Նա հավելել է, որ «առաջիկա օրերին» ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացվեն՝ այդ երաշխիքներին ամերիկյան մասնակցությունը պարզաբանելու համար։

«Ընթանում են զուգահեռ քննարկումներ, որպեսզի Ռուսաստանը կարողանա այդ համատեքստում ամերիկացի միջնորդին խաղաղության իր ձգտման վերաբերյալ լիակատար պարզություն մտցնի»,- նշել է նա։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ «ամերիկյան և ռուսական պատվիրակությունների միջև քննարկումներ» ևս կանցկացվեն՝ «Ռուսաստանի առաջ շարժվելու պատրաստակամությունը կամ դժկամությունը» քննարկելու համար։

Ըստ Մակրոնի՝«Ուկրաինան միակ երկիրն է, որը կարող է տարածքային հարցեր քննարկել:

«ԱՄՆ-ը միջնորդի դեր է ստանձնել, և ես բարձր եմ գնահատում Թրամփի ղեկավարությամբ ամերիկյան թիմի իրականացրած աշխատանքը», - նշել է նա՝ հավելելով, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, ամեն մակը պետք է կատարեն իր դերը։

«Երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, դրանք չեն կարող քննարկվել կամ բանակցվել առանց ուկրաինացիների մասնակցության, որոնց տարածքը տուժում է, ինչպես նաև առանց եվրոպացիների և բոլոր կամավորների կոալիցիոն դաշնակիցների մասնակցության, քանի որ նրանք են երաշխավորները»,- հավելել է Մակրոնը։

Պատասխանելով խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին Անդրեյ Երմակի հրաժարականի մասին հարցին, Մակրոնը հայտարարել է, որ «պատասխանատու կառույցները ստեղծվել, ամրապնդվել են և ազատորեն կատարում են իրենց աշխատանքը»։

«Անհրաժեշտ որոշումներն ինքնիշխ կերպով ընդունել են Ուկրաինայի իշխանությունները։ Մի՞թե Ուկրաինային դասեր տալը մեր գործն է։ Ո՛չ»,- ընդգծել է Մակրոնը։