ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնվել է։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ստացել է օգնության առաջին մասը։ 

Նրա խոսքով՝ սա համագործակցության նոր հորիզոններ է բացում։

«Անվտանգությունը ԵՄ-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է։ Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կամրապնդի Հայաստանի դիմադրողականությունը, այդ թվում՝ նոր հիբրիդային սպառնալիքների լույսի ներքո», - ընդգծել է Միրզոյանը։