Կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է լրատվամիջոցներին՝ իր մտավոր և ֆիզիկական առողջության վրա սևեռվելու համար, հակառակ այն հանգամանքին, որ, ըստ Թրամփի, ինքը «գերազանց» է հանձնել ճանաչողական և ֆիզիկական քննությունները։

ԱՄՆ նախագահն, ըստ երևույթին, նկատի ուներ The New York Times-ի վերջերս հրապարակված հաղորդագրությունը, ըստ որի ինքը սկսել է հոգնածության նշաններ ցուցաբերել։

«Ես այստեղ նստած եմ, օրական չորս մամուլի ասուլիս եմ անցկացնում։ Հարցեր եմ տալիս շատ խելացի խելագար մարդկանց և ձեզ ճիշտ պատասխաններ եմ տալիս,- ասել է Թրամփը։ -Երբեք սկանդալներ չեն լինում, երբեք խնդիրներ չեն ծագում։ Ես ձեզ պատասխաններ եմ տալիս, որոնք լուծում են ձեր փոքրիկ խնդիրները։ Եթե երբևէ գնամ մի տեղ, որտեղ մամուլի ասուլիս չի եղել, կասեմ. «Նախագահի հետ ինչ-որ բան այն չէ»»։

«Ես ձեզ տեղյակ կպահեմ, երբ ինչ-որ բան այն չլինի,- ասել է Թրամփը։ -Մի օր դա բոլորիդ հետ էլ կպատահի։ Բայց հիմա, կարծում եմ, ավելի խելացի եմ դարձել, քան 25 տարի առաջ»։

Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը հրապարակել է նախագահի հոկտեմբերյան բժշկական զննումից ստացված մագնիսառեզոնանսային  հետազոտության արդյունքների ամփոփումը: Սպիտակ տան բժիշկ Շոն Բարաբելլան արդյունքները անվանել է «նորմալ» և նշել, որ նախագահը ենթարկվել է մագնիսառեզոնանսային հետազոտության, քանի որ «նրա տարիքային խմբի տղամարդկանց համար օգտագար է սրտանոթային և որովայնային համակարգի վիճակի մանրակրկիտ գնահատումը»: