Բենզինի թանկացման հետ կապված վարույթ չի հարուցվել, սակայն կատարվում են ուսումնասիրություններ: Այդ մասին այսօր`փետրվարի 3-ին հայտարարեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ելույթ ունենալով Աղվերանում ընթացող անբարեխիղճ մրցակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում:

Ա. Շաբոյանի խոսքով` բենզինի գնի վրա կարող են ազդել մի քանի գործոններ: մասնավորապես` հնարավոր ազդեցություն կարող է թողնել բենզինի եւ դիզվառելի քի հարկմա մեխանիզմի փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից (բենզինի եւ դիզվառելիքի ակցիզային հակը վճարվելու է ընդհանուր կարգով, այնինչ նախկինում սահմանված էր հաստատագրված վճար):

Երկրորդ` բենզինի գնի վրա կարող էր ազդել փոխարժեքի փոփոխությունը` դրամի արժեզրկումն իր ազդեցությունն է թողնում գնագոյացման վրա:

Թե որ գործոնն ինչ չափով է ազդեցություն թողել` ըստ Ա. Շաբոյանի կպարզվի ուսումնասիրության արդյունքում: