Բրյուսելում ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է, սոցիալական ցանցերում հայտնել է Euronews-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
Նրա խոսքով՝ Զելենսկին վերադառնում է տուն։
«Կրեմլը պնդում է, որ Ուիթքոֆը և Քուշները «խոստացել» են Պուտինի հետ բանակցություններից հետո ուղիղ Վաշինգտոն մեկնել», - հավելել է Ռաուֆօղլուն։
Ավելի վաղ TASS-ը հայտնել է, որ Ուիթկոֆի ինքնաթիռը թռել է Կանադա՝ առանց Եվրոպայում կանգառ կատարելու։
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Պուտինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը պետք է հանդիպեր Ուկրաինայի նախագահի հետ։





























