Ուկրաինայի հակամարտությունը դեռևս հեռու է կարգավորումից, քանի որ Ռուսաստանի և Կիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս անհամատեղելի են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերը։
«Մենք տեսնում ենք մեկ համաձայնագիր Ռուսաստանի հետ, ապա մեկ այլ համաձայնագիր Ուկրաինայի հետ, և դրանք անհամատեղելի են։ Հետո նրանք [ԱՄՆ-ը] վերադառնում են Ռուսաստանին։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք դեռևս հեռու ենք լուծումից»,- Reuters Next խորհրդժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է նա։
Վաշինգտոնն ավելի վաղ առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետանոց ծրագիր։ Փաստաթուղթն առաջացրել էր Կիևի և Եվրոպայում նրա գործընկերների դժգոհությունը, որոնք փորձել էին էականորեն փոփոխել այն։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ը և Ուկրաինան խորհրդակցություններ են անցկացրել Ժնևում։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խաղաղության սկզբնական ծրագիրը վերջնականապես մշակվել է՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, և մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր։ Նա նշել է նաև, որ կետերի քանակը կրճատվել է, հասնելով 22-ի։
Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի ունեցան ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունները։ Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցի վրա։





























