ԵՄ նախկին արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իր նկատմամբ խարդախության մեղադրանքիառաջադրումից հետո հինգշաբթի հրաժարական է տվել Եվրոպայի բարձրագույն դպրոցի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Ըստ պարտականություններս միշտ կատարած առավելագույն խստության և արդարության, ես այսօր որոշել եմ հրաժարական տալ»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ։
Մոգերինին, որը 2014-2019 թվականներին եղել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար, նախքան բարձրագույն դպրոցի ռեկտորի պաշտոնը ստանձնելը, երեքշաբթի ձերբակալվել է էլիտար դպրոցում և ԵՄ դիվանագիտական ծառայությունում խուզարկություններից հետո։
52-ամյա իտալուհին ձերբակալվել է դպրոցի ռեկտորի տեղակալի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա, 2021-ից 2024 թվականներին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ստեֆանո Սաննինոյի հետ միասին։
Բելգիական ոստիկանության հարցաքննությունից հետո «այդ երեք անձանց պաշտոնապես տեղեկացվել է իրենց դեմ առաջադրված մեղադրանքների մասին»,- հինգշաբթի հայտարարել են հետաքննությունը վերահսկող Եվրոպական դատախազությունում։





























