Իսրայելի զինված ուժերը հինգշաբթի հայտարարել են, որ իրենց ուժերը սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի մոտ 40 զինյալի. վերջիններս հայտնվել էին ներկայում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գազայի հարավային մասի՝ Ռաֆահի տակով անցնող թունելներում, հաղորդում է Reuters-ը։
Իսրայելական և ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ մոտ 200 զինյալ մի քանի ամիս մնացել է թունելներում, չնայած նրանցից ոմանք հետագայում ազատ են արձակվել և սպանվել իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ կամ հանձնվել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Սպանված զինյալների թվում են առնվազն երեք տեղացի հրամանատարներ, ինչպես նաև Գազի Համադը՝ աքսորում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին։ ՀԱՄԱՍ-ի որոշ աղբյուրներ հաստատել են առնվազն մեկ հրամանատարի՝ Մոհամմադ ալ-Բավաբի մահը, չնայած խմբավորումը պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատել։ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես չի հաստատել ծուղակում հայտնվածների թիվը կամ թե քանի՞սն են ողջ մնացել։ Գազայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Իսրայելի կողմից 40 զինյալի ենթադրյալ սպանության վերաբերյալ։
Վաշինգտոնը և այլ միջնորդներ փորձել են բանակցել ՀԱՄԱՍ-ի զինյալների համար զենքը վայր դնելու շուրջ՝ անկլավի այլ մասեր անցնելու դիմաց, սակայն այդ բանակցությունները փակուղի մտան։




























