Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի, հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Սա պատմական տարի է։ 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվել է, և մենք մոտ ենք խաղաղության պաշտոնականացմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը հաստատեց երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ էջը շրջելու և տարածաշրջանային զարգացման նոր գլուխ սկսելու։ Մենք ավարտին ենք մոտեցնում խաղաղության համաձայնագիրը։ Հաջորդ տարին ևս կարևոր է. հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ»,- Ժնևում լրագրողներին ասել է նա։




























