Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասի հետ, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգը, «ողջունել են բարձր մակարդակի շփումների դրական դինամիկան և քննարկել են էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի, առևտրի և կանաչ անցման ոլորտներում համագործակցության ընդլայնումը»։
«Նախարար Բայրամովն իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը»,- հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։





























