ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը, ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, Մինսկի խմբի կառույցների փակումը «կենսականորեն կարևոր քայլ» է անվանել:

Վալտոնեն նշել է, թե Հարավային Կովկասում ականատես է եղել «դրական զարգացումների Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում»։

«Օգոստոսին մենք համաձայնության եկանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող Մինսկի կառույցների փակման վերաբերյալ. կենսականորեն կարևոր քայլ, որն աջակցեց խաղաղության գործընթացին և վերացրեց ԵԱՀԿ բյուջեի ընդունման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը»,- ասել է Վալտոնենը։