Միջազգային «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հումորով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է, թե ինչպես են Բոլիվուդյան ֆիլմերը, ենթադրաբար, օգնել Խորհրդային Միությունում լրտեսներին բացահայտելու հարցում։

RT India հեռուստաալիքի գործարկման արարողության ժամանակ Սիմոնյանը հիշել է հնդկական «Դիսկո պարողը» ֆիլմի «Jimmy Jimmy Jimmy Aaja» երգը։ Ըստ նրա՝ խորհրդային երեխաներն ու մեծահասակները գիտեին, որ «Ջիմմի, Ջիմմի» արտահայտությանը պետք է պատասխանել՝ «Աչա՛, Աչա՛»։

«Մեր սերունդը և իմ ծնողների սերունդը մեծացել ենք այն զգացողությամբ, որ Հնդկաստանը շատ մոտ է։ Որովհետև եթե դուք ցանկացած ընկերախմբում ասեիք «Ջիմի, Ջիմի», նրանք կպատասխանեին՝ «Աչա, Աչա»։ Եվ այդպես կարելի էր ստուգել լրտեսներին։ Եթե դուք չեք ստանում «Աչա, Աչա» պատասխանը, ուրեմն դուք Խորհրդային Միությունում չեք մեծացել։ Որովհետև Խորհրդային Միությունում մեծացած յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչպես արձագանքել «Ջիմի, Ջիմի» արտահայտությանը»,- ըստ РИА Новости-ի՝ պատմել է Սիմոնյանը։

Պուտինը և Սիմոնյանը RT India-ի բացման ժամանակ հիշել են նաև լեգենդար հնդիկ դերասան Ռաջ Կապուրին։

 «Հիշո՞ւմ եք, թե ով է Ռաջ Կապուրը, չէ՞»,- հարցրել է Սիմոնյանը։

 «Իհարկե։ Ես ճանաչում եմ դերասան Ռաջ Կապուրին»,- պատասխանել է Պուտինը։