Հայաստանի տարածքում փետրվարի 3-ին, ժամը 22.00-ի դրությամբ ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի կողմից: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքից, դժվարանցանելի է` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհը:

Կայքում նշված է նաեւ, որ Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են`եղակի վատթարացման եւ հնարավոր ձնահյուսի պատճառով: