Յոթանասուն տարեկան հասակում փետրվարի 3-ին Քալիֆորնիայում մահացել է էրոտիկ ֆիլմերի ռեժիսոր Զալման Քինգը, որն այնպիսի ֆիլմեր է նկարահանել, ինչպիսիք են «Իննուկես շաբաթը», «Վայրի խոլորձը» եւ «Երկու լուսինների միաձուլումը»: Ռեժիսորի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:
Զալման Քինգը ուռուցքաբանական հիվանդության դեմ պայքարել է ավելի քան վեց տարի: Մահվան պահին նրա կողքին է եղել կինը` Պատրիսիա Լուիզիանա Քնոփը:
Զալման Քինգը (իսկական ազգանունը`Լեֆկովից) ծնվել է 1942թ. Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքում, Լատվիայից ներգաղթած հրեաների սերունդների ընտանիքում: Նա կինոյում որպես դերասան հայտնվել է 1970-ական թվականներին, նկարահանվելով «Դահուկային բում» ֆիլմում (1971):
1980-ականներին Քինգը սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը եւ հայտնի դառնալ «Իննուկես շաբաթ» (1986), «Վայրի խոլորձը» (1990), «Երկու լուսինների միաձուլումը» (1988) ֆիլմերը, ինչպես նաեւ «Կարմիր կոշիկի օրագիրները» սերիալը նկարահանելուց հետո, հայտնում է «Ռիդուսը»` վկայակոչելով Reuters-ին:




























